Առողջապահություն
01:00 01/04/2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրել է.

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին:

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի…

Geplaatst door Alina Nikoghosyan op Dinsdag 31 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ