fbpx
Հասարակություն

Կորոնավիրուսը չի ավելացրել այս տարվա մահերի թիվը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը գրառում է կատարել  Facebook-ում: Նա հայտնում է, որ այս տարի կորոնավիրուսն ամենևին էլ չի ավելացրել մահերի ընդհանուր թիվը:

«2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը զարմանալի պատկեր է ցույց տալիս։
2018 մարտ-մայիս – 6,403 մահ
2019 մարտ-մայիս – 6,841 մահ
2020 մարտ-մայիս – 6,546 մահ

Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)։

Տեսեք Վիճակագրական կոմիտեի տրամադրած ստորեւ
տվյալները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/shushan.doydoyan/posts/3392460407466323

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ