fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք․ ապաքինվել են ևս 12-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել:

Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/171212771186178?__cft__[0]=AZUnswACPjCcQuHbLC8bmfQlT4Zzllar5bJ7fcIzexdHnz7bgSvIRfj_S_rsdCMhtPHnfKuNaTnJloCconnEdGf51ZsLyeRy8sMcnQbPR1Wix8YFovGRQuNa-OUQMVSUB3H1GMeaxKov-MmdHFzyOGTz71z96oNlyzCmw5GYtYCFZA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ