Առողջապահություն
11:33 03/06/2020

Կորոնավիրուսի հետևանքով 12 պացիենտ է մահացել

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ