Առողջապահություն

263 նոր դեպք և 250 առողջացած. Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք և 250 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ