fbpx
Սպորտ

Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ Բարսելոնայից

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին նա հայտնել է իր թիմի` «Սևիլիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (6:1):

«Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Այն ամենն, ինչի մասին ես հիմա մտածում եմ, քրտնաջան աշխատանքն է»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել կիսապաշտպանին 140 մլն ֆունտի դիմաց (մոտ 157 մլն եվրո): Հաղորդվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կոուտինյոն «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա» 2018 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում Իսպանիայի առաջնության 16 հանդիպման է մասնակցել, իր ակտիվում գրանցել է 4 գոլ և 1 գոլային փոխանցում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ