fbpx
Սպորտ
17:45 15/10/2019

Կուտինյոն ՝ Բարսելոնայի տրանսֆերային նպատակ. AS

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կուտինյոն հրաշալի է դրսևորել իրեն այս մրցաշրջանում (8 խաղում 2 գոլ և 3 գոլային փոխանցում)։ Այս առաջըթացը բրազիլացուն կրկին «Բարսելոնա» վերադառնալու հույսեր է ներշնչում։

Այսօրվա դրությամբ ՝ Կատալոնական ակումբը որոշել է, որ Ֆիլիպե Կոուտինյոն այլևս չի կրի Մյունխենյան ակումբի մարզաշապիկը։ Մեկ ու կես տարի «Կապտանռնագույններ»-ի կազմում վատ ներկայանալուց հետո ՝ Կուտինյոն այս ամռանը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»։ Այժմ բրազիլացու լավ ելույթները հուսադրում են, որ նա կվերադառնա «Բարսելոնա»՝ լիովին նոր մարդ դարձած։

«Բարսելոնան» լավ հարաբերություններ ունի «Բավարիա»-ի հետ, և հետաքրքրության դեպքում ակումբների միջև բանակցությունները շատ հաջող են ստացվում: Արդեն իսկ 120 միլիոն եվրո է վճարվել բրազիալացու վարձակալության համար։ Անհրաժեշտության դեպքում պայմանագիրը կվերանայվի։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Կուտինյոյի՝ Լա Լիգայից Բունդեսլիգա տեղափոխումը, հիասթափություն չի առաջացրել Կատալոնական ակումբի մոտ։ Եվ եթե «Բավարիան» որոշի չերկարաձգել բրազիլացու պայմանագիրը, վստահաբար Պրեմիեր լիգան կսպասի նրան:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ