fbpx
Սպորտ

Կոուտինյոն իրեն ցուցադրելու կարիք չունի․ Կովաչ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է թիմի բրազիլացի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի մասին:

«Ֆիլիպեն դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի: Անձամբ ինքն ինձ ասել է, որ ներկայումս պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել:

Կոուտինյոն բարձր մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա նաև շատ համեստ մարդ է: Նա իրեն ցուցադրելու կարիք չունի»,- ասել է Կովաչը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիա»-ում ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի վարձակալությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ