Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնում են, որ մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։
Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:
- Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում․ ՀՀ ոստիկանություն
- Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք․ ՀՀ ոստիկանություն
«Ծրագրով նախատեսված է 4,2 կլիոմետր երկարության ջրատարի կառուցում, ինչի արդյունքում ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, կավելանա մատակարարվող ջրի քանակությունը, կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարում։ Ծրագրի շահառու է շուրջ 300 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։
Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։