fbpx
Աշխարհ

Ծովահեններն ազատ են արձակել ռուս նավաստիներին

Գվինեական ծոցում առեւանգված բոլոր ռուսաստանցի նավաստիներն ազատ են արձակվել, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Նիգերիայի ՌԴ դեսպանատնից:

Ծովահենները հունվարի 2-ի գիշերը հարձակվել էին «MSC Mandy» կոնտեյներային նավի վրա: Տախտակամածին 24 մարդ է եղել` 23 Ռուսաստանի եւ 1 Ուկրաինայի քաղաքացի: Զինծառայողները առեւանգել են վեց ռուսների: Բենինի իշխանությունները քրեական գործ են հարուցել: «MSC Mandy»-ի ներկայացուցիչը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նավապետը մտադիր է վարձել միջնորդների, ծովահենների հետ բանակցելու համար: Հաղորդվում էր, որ նրանք փրկագին են պահանջել նավաստիների համար:

Առևանգումը այս տարածաշրջանում հազվադեպ երևույթ չէ, ասել են փորձագետները, նրանց կարծիքով՝ սա «բիզնես» է, որն ամենայն հավանականությամբ, Նիգերիայի ծովահենների ետեւում է թաքնված: Ի տարբերություն սոմալիացի ծովահենների, նիգերիացի ծովահենները շատ փակ են ու «ժլատ» տեղեկատվության տարածման հարցում:

Միջինը, վեց ամսվա ընթացքում Գվինեական ծոցում մի քանի հարձակում է տեղի ունենում ծովահենների կողմից: Եթե ​​նախկինում նրանք երկու կամ երեք հոգու էին առևանգում, հիմա գրեթե ամբողջ անձնակազմին: Փորձագետ Միխայիլ Վոյտենկոն այս ամենը կապում է նաև նրա հետ, որ հաճախ նավերին չի թույլատրվում ունենալ զիված պահակախումբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ