fbpx
Աշխարհ

Covid-19-ի հետևանքով Եվրոպայի տնտեսությունը կունենա 500 մլրդ եվրոյի կարիք

ESM Եվրագոտուն օգնության ֆոնդի ղեկավար Կլաուս Ռեթլինգը հայտարարել է, որ Եվրոպան կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունենալու է առնվազն 500 մլրդ եվրոյի կարիք ԵՄ ինստիտուտներից տնտեսությունը վերականգնելու համար։

«Ես կասեի, որ երկրորդ փուլի համար մեզ պետք է առնվազն 500 մլրդ եվրո ԵՄ ինստիտուտներից, սակայն, հնարավոր է, անգամ ավելին»,-ասել է Ռեթլինգը։

Ռեթլինգի խոսքով՝ այդպիսի ֆինանսական ներդրումներ կազմակերպելու ամենադյուրին միջոցը Եվրահանձնաժողովի և ԵՄ բյուջեների հնարավորությունների միավորումն է։

«Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է բաց քննարկում կազմակերպել նոր գործիքների շուրջ, ընդ որում՝ օգտվելով առկա ինստիտուտների հնարավորություններից, քանի որ դա ավելի հեշտ է՝ ներառյալ Եվրահանձնաժողովի և ԵՄ բյուջեները»,-հավելել է ESM ղեկավարը։

Աղբյուրը՝ Reuters․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ