fbpx
Առողջապահություն

Covid-19-ով վարակված 110 պացիենտներից 20–ը դուրս են գրվել Արտաշատի ԲԿ–ից

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Բժշկական կենտրոնը հայտնում է, որ նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։

«Դրական և սպասված լուր Արտաշատի բժշկական կենտրոնից

Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել։

Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը:

Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն։
Առողջ եղեք»։

https://www.facebook.com/995630390622652/photos/a.996469417205416/1418252138360473/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ