Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի մահճակալները գրեթե զբաղված են-Azat TV
Առողջապահություն

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի մահճակալները գրեթե զբաղված են

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ այսօրվա դրությամբ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է:

«45 օրերի ընթացքում 1235 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել համալսարանական լավագույն մասնագետների կողմից։

Կարևոր մի փաստ արձանագրենք, 1235 քաղաքացիների մեջ ընդամենը 16 վարակակիր է եղել պատվաստված, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ:

Ի դեպ նշեմ, որ 4 պատվաստված քաղաքացի կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ․․․

Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ