fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդից ևս 1 մահվան դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 76 վարակակիր: Նրանցից 11-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ գրանցվել է նաև 1 մահվան դեպք։ 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։

Արցախի ԱՆ-ից տեղեկացնում են, որ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ