Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոուն խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների մասին։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ծրագիր ունի զավթել հայկական հողն ու քայքայել հայաստանյան ժողովրդավարությունը և դրա համար հարձակվում է Հայաստանի վրա։
Փալոուն շեշտել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի անտեսել ադրբեջանական ագրեսիան, ապա Ադրբեջանն անդադար հարձակումների է գնալու։