fbpx
Քաղաքականություն

Ծրագրվում է Լավրովի ու Կուլեբայի հանդիպումը Անթալիայում․ Զախարովա

Վաղը՝ մարտի 10-ին, պետք է հանդիպել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Այս մասին Sputnik-ի եթերում ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Անթալիայում մի շարք հանդիպումներ է նախատեսվում, որոնք հրատապ են ու արդեն հաստատվել են։ Դրանց թվում է նաև Կուլեբայի հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Անթալիայում նախատեսված է դիվանագիտական համաժողով, որին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ