Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է այն մասին, թե ինչպես է հարմարվել Ա Սերիային:
«Նոր ակումբ տեղափոխվելուց հետո ամենաառաջինը փորձում եմ չկորցնել իմ եսը: Չեմ ցանկանում այլ մարդու տպավորություն թողնել: Իմ վերաբերմունքն իմ աշխատանքին նախկինի պես է մնացել:
Դու պետք է համեստ լինես և հիշես, որ ամենագետը չես:Եթե խելացի ես, ապա ըմբռնում ես բոլոր մանրուքները, որոնք քեզ ավելի լավն են դարձնում:
Ես հրաշալի հարմարվել եմ «Յուվենտուսին»: Ակումբում տեսան, որ ես խաբեբա չեմ: Կրիշտիանուն ամեն տեղ նույնն է, քանի որ հետևում է իրեն: Խոսելը հեշտ է: Այլ բան է խոսքը կատարելը»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում AS-ը:
