fbpx
Իրավական

Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրություններին կաշառք բաժանելու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Ծառուկյանն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում և համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ