Զինված Ուժեր
21:30 30/03/2020

Ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ բանակում

Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ