fbpx
Զինված Ուժեր

Ցուցադրական պարապմունքներ բանակում

Պաշտպանության բանակում շարունակվում են անձնակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը միտված տարաբնույթ միջոցառումները: Այս համատեքստում, բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ղեկավարությամբ, օրերս անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ներկա գտնվելու և ոլորտի առաջավոր փորձին հաղորդակից լինելու համար հրավիրվել էին միավորումների և զորամասերի մարտական պատրաստության ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաները:

«Ուժեղացված հրաձգային դասակի մարտական հրաձգությունը անծանոթ տեղանքում» թեմայով անցկացված պարապմունքը կազմակերպվել ու անց է կացվել այնպես, որ ուսուցանվող կազմի մոտ ձևավորվեն մեթոդական ու հրամանատարական պատրաստության, մարտի ղեկավարման ոչ շաբլոն և ստեղծագործ մոտեցումներ՝ առավելագույնս հաշվի առնելով տեղանքի և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունները:

Պարապմունքների ժամանակ հնարավորություն է տրվել մասնակիցներին հանդես գալ առաջարկություններով, քննարկել ցուցադրվող մարտավարական դրվագները:

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը վերջում ամփոփել է ցուցադրական պարապմունքների արդյունքները և հանձնարարել ներկաներին մատուցված ուսումնական տարրերը ներառել առաջիկա մարտավարական զորախաղերում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ