fbpx
Զինված Ուժեր

Ցուցադրական պարապմունքներ բանակում

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:

Վերջինիս նպատակն է եղել մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործումը, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգումն ու գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդումը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ