fbpx
Գիտություն

Ցուցադրվել է MC20 մոդելի ռոդսթեր թափքով տեսակի նախատիպի լուսանկարները

Իտալական Maserati ընկերությունը ցուցադրել է MC20 մոդելի ռոդսթեր թափքով տեսակի նախատիպի լուսանկարները: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, սուպերքարի նոր տարբերակը, հավանաբար, շուկա դուրս կգա հաջորդ տարի՝ MC20 Spider անվանումով:

Բացի այդ, իտալացիները նախատեսում են նաև մեքենայի ամբողջովին էլեկտրական տարբերակը թողարկել: Ինչպես կուպեն, այնպես էլ նորույթը կներկայանա ածխապլաստիկից պատրաստված թափքով, սակայն կտարբերվի ծակովի կոշտ տանիքով:

Մեքենան զինվելու է 3 լիտր ծավալային V6 երկտուրբո շարժիչով, որը 630 ձիաուժ հզորություն կզարգացնի: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնեկու է 2.88 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 326 կմ/ժամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ