Աշխարհ

Բեյրութում ցուցարարները նախարարությունների շենքեր են ներխուժել

Լիբանանում շարունակվում են ցույցերը։ Այս անգամ էլ բողոքավորները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։

Սրա հետևանքով բանակը լրացուցիչ ուժեր է մտցրել Բեյրութի կենտրոն։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ցուցարարները ներխուժել են նաև երկրի էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի ու Արտգործ նախարարության շենքերը։ Սակայն զինվորականներին հաջողվել է ակցիա իրականացնողներին դուրս հանել ԱԳՆ շենքից։

Նշենք, որ ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ։ Նրանք պահանջում են Կառավարության հրաժարականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ