fbpx
Աշխարհ

Ցուկերբերգը մեղադրել է ՌԴ-ին ԱՄՆ ընտրություններին խառնվելու փորձի մեջ․ Զախարովան արձագանքել է

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ջանքեր են գործադրում, որպեսզի ազդեն 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը NBC News-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ երկրները այդ նպատակների իրականացման համար ավելի ու ավելի բարդ մարտավարություն են օգտագործում:

Ցուկերբերգը վստահեցրել է, որ Facebook-ը կկարողանա հակազդել միջամտությանը և ապահովել անհրաժեշտ պաշտպանություն, քանի որ 2016 թվականից ընկերությունը կարևոր դեր է խաղացել աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում ընտրությունների վրա ազդելու փորձերը կանխելու գործում:

«Մենք ի վիճակի ենք արագորեն հայտնաբերել միջամտության փորձերը և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել․ մեր համակարգերը հիմա շատ ավելի առաջադեմ են, քան նախկինում»,-նշել է Facebook-ի ղեկավարը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարկ Ցուկերբերգի հայտարարությանը՝ նշելով. «Ահա և ձեզ «կեղծ լուր սոցցանցերում»՝ էժան և թունդ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ