Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեխակավան գյուղի հայկական եկեղեցին ամբողջովին ավերվել է այն բանից հետո, երբ հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է BBC-ի թղթակից Հովնան Ֆիշերը։
Այդ եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել վերջին ագրեսիայի ժամանակ։ Արցախի բոլոր հայկական հուշարձանները, որոնք հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, ենթարկվում են վանդալիզմի ու ոչնչացման։
Ֆիշերի հոդվածում նշվում է-,«Չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ էթնիկ հայերը ողջունվում են Լեռնային Ղարաբաղում, բայց հայկական կողմը մեղադրում է գրավյալ տարածքներում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ: Երկու կողմերն էլ մյուսին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ»։
Այս կապակցությամբ UNESCO-ի Հայաստանի հանձնաժողովն իր Twitter-ի էջում հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական եկեղեցու ավերման հետ կապված՝ դատապարտել նրանց գործողությունները։ Հայտարարության մեջ ասված է.
«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից կատարված հերթական մշակութային հանցագործությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հայկական եկեղեցին ամբողջովին ավերվել է այն բանից հետո, երբ հայտնվել է ադրբեջանցիների օկուպացիայի տակ։ Այդ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել վերջին ագրեսիայի ժամանակ»։
#Armenia|n monuments of #Artsakh under #Azerbaijan|i occupation are vandalized and destroyed in ISIS-style.
The disappeared #Armenia|n Church became a victim of an act of vandalism in the first place. #StopTerrorism pic.twitter.com/EswgTKskz2— Armenian National Commission for UNESCO (@ArmUnesco) March 25, 2021
«Արցախի հայկական հուշարձանները, որոնք հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ենթարկվում են վանդալիզմի ու ոչնչացման «Իսլամական պետության»՝ ԻԼԻՊ-ի ոճով։ Անհետացած հայկական եկեղեցին առաջին հերթին դարձել է վանդալիզմի զոհ»։