Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Հրապարակող՝

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

2020-2025 թթ․ ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմները, էթնիկ զտումները և ռասայական խտրականությունը հանգեցրել են Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման։ Արմինե Տիգրանյանի նոր ուսումնասիրությունը, որը լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից, մանրամասնորեն ուսումնասիրում է այս խնդիրները և ներկայացնում միջազգային պաշտպանության գործիքակազմը։

Մենագրությունում քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հայկական մշակութային ժառանգության անօրինական թիրախավորման դեպքերը։ Հեղինակը ներկայացնում է միջազգային կանոնակարգերը, իրավական և հումանիտար գործիքակազմը, որոնք նախատեսված են մշակութային արժեքների պաշտպանության համար։ Այս ուսումնասիրությունը նախատեսված է մասնագետների, պետական կառույցների, գիտական հաստատությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ ընթերցողների համար։

Ամենաթարմ