Աշխարհ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Աջարիայի հայերն, ի աջակցություն Արցախի, խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումիից, այլև Քոբուլեթիից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ