Իրավական

Դա մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր․ Վանեցյանը՝ Իջևանի դեպքի մասին

Իջևան այցելած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ լրագրողները զրուցել են խորհրդակցության արդյունքների և անտառտնտեսության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին:

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով: Այդ անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես փայտանյութ դիտելը: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ: Կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ: Երկրորդ տարբերակը, որ քննարկվեց և բոլորի կողմից ընդունելի էր, այն փայտանյութը, վառելանյութը, որ հանվում է անտառից, քաղաքացիները, որոնց իրականում պետք է այդ վառելափայտը, օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար: Համայնքի ղեկավարների կողմից առաջարկվեց, որ պետությունը կարգավորի փայտը հավաքելու պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի այդ փափուկ փայտը, հանի անտառից և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանվի քաղաքացիներին»,- ասաց նա:

Նա կոչ արեց քաղաքացիներին ծագած հարցերը լուծել մարզպետի և համայնքների ղեկավարների հետ բանակցությունների միջոցով:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր:

«Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր: Մեր՝ մարզ այցելելը, չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց մարդկանց քանակ՝ 39, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել նշված ակցիայի կազմակերպմանը: Նրանց մի մասը բերման են ենթարկվել, մնացածը, որոնք թաքնվում են իրավապահներից, կամ կգան, ինքնակամ կներկայանան, կամ մենք կհայտնաբերենք, նրանց դժվար չէ գտնելը, և կկանգնեն օրենքի առջև»,- ասաց Վանեցյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ