fbpx
Սպորտ

Դա նույնն է, որ հարվածես սատկած շանը․ Դիասը՝ Խաբիբի հետ մենամարտելու մասին

Խաբիբի հետ մենամարտելն ինձ հետաքրքրում էր նախկինում։ Այս մասին ասել է MMA-ի անվանի մարզիկ Նեյթ Դիասը։

«Այժմ նրա հետ մենամարտելն ինձ չի հետաքրքրում։ Դա նույնն է, որ հարվածես սատկած շանը: Ինձ նախկինում հարցրել են, թե ում հետ եմ ցանկանում մրցել, ես ասել եմ նրա անունը»,-ասել է Դիասը։

Նա նշել է, որ ինքը հիշում է Խաբիբի ու նրա թիմի միջև եղած ընդհարումը։

«12 ռուսներ էին, ծիծաղում էին, ապա լուսանկարվեցին: Ես նայեցի նրա դեմքին և հարցրի՝ ի՞նչ: Ինձ ոչ ոք չպատասխանեց:

Ես դրանից հետո ասել եմ, որ ուզում եմ մենամարտել Խաբիբի հետ, ինձ ասել են՝ դեռ ոչ:

Լսի՛ր, ես քեզ հետ չեմ մենամարտի, որովհետև դու արդեն պարտված ես: Ինչո՞ւ մրցեմ մեկի հետ, ով խուսափում է»,-ասել է մարզիկը։ Այս մասին հայտնում է AllBoxing-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ