Աշխարհ
01:00 28/05/2020

Երկար դադարից հետո ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավը տիեզերք է արձակվում

9 տարվա դադարից հետո ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավը տիեզերք է արձակվում` չնայած կորոնավիրուսի տարածմանը։ 2011-ից հետո առաջին դեպքն է, որ տիեզերագնացներով նավը դուրս կգա Երկիր մոլորակի ուղեծիր:

Տիեզերական այս առաքելության իրականացումը կարևոր է ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ վերջին 30 տարվա ընթացքում արձակված տիեզերական նավերից երկուսը՝ Կոլումբիան և Չելենջերը, պայթել են անձնակազմի հետ միասին: Հատկապես «Կոլումբիա»-ի աղետը բացասական ազդեցություն է ունեցել ընդհանրապես մաքոքային տիեզերանավերի ծրագրի վրա: Որոշակի աշխատանք իրականացվել է կատարելագործման համար, սակայն 2011-ին «Դիսքավըրիի» արձակման ժամանակ դարձյալ խնդիրներ էին առաջացել: Դրանից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է տիեզերական մաքոքների ծրագիրը: Այժմ SpaceX-ի տիեզերանավի արձակումը այդ ամենից հետո առաջին փորձն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ