«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Պահանջում ենք կառավարությունից ու խորհրդարանից առաջնորդվել բացառապես Հայաստանի և Արցախի բարձր շահերով և մերժել ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ գործողություններ իրականացնել, հայտարարություններ ընդունել, որոնք կլեգիտիմացնեն Ադրբեջանի ագրեսիան, հողազավթումը և ահաբեկչությունը, ինչպես նաև պահանջում ենք դադարեցնել Հայաստանի անդամակցությունը տվյալ կազմակերպությանը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ժամը 13։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք, բողոքի ակցիա` ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։