Australian Open-ի կիսաեզրափակչի Դոմինիկ Տիմ (Ավստրալիա)-Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) պայքարը դադարեցվել է տեխնիկական խնդիրների պատճառով։
Առաջին սեթում ուժեղ է գտնվել գերմանացին ու հաղթել է 6-3 հաշվով, բայց 2-րդ սեթում ավստրալացին հետ է բերել կորցրածը ու հաղթել է 6-4 հաշվով։
3-րդ սեթի առաջին գեյմը հաղթելուց հետո Զվերևը մոտեցել է մրցավարին ու բողոքել, որ իր կողմի լամպերն անջատվել են։ Իրավիճակը շտկվել է ու խաղը վերականգնվել։
Նշենք, որ խաղի հաղթողը կմրցի Նովակ Ջոկովիչի հետ։