Երևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը նշել է, որ տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից:
«Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասաց Տաթև Խաչատրյանը: