fbpx
Արցախ

Շուրջ կես ամիս դադարից հետո վերսկսվել են որոնողական աշխատանքները

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4163659497001827?__cft__%5B0%5D=AZU8z5iT8jw7k05GMXmXeDqlnz8lmIELzcwD-2n4_BSjH9tuEdYhJpeqBDIuCB0znVPwVpdB2IFvzp9iFKk_nAZC0-bn3NLvNpo37ReysPp2QjAK67TKDoVy0VA_wG27T3NTu2UuUkKUDJdCt1ANZi1H&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ