Սպորտ

Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից. ՀԱՕԿ

Փետրվարի 20-ին Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնության ծրագրով հայ տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը` 5 կմ և 15 կմ մրցատարածությունում:

Դահուկորդները կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին (սպրինտ)՝ անցնելով 400 կամ 1600 մետր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ