fbpx
Աշխարհ

Դամասկոսյան վարդը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնել են կազմակերպությունը և Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մարախ գյուղում Դամասկոսյան վարդի մշակման մեթոդները և ուղեկից արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գյուղը Դամասկոսից 65 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում է՝ լեռնային տեղանքում: Վարդը և դրա ածանցյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով. կոսմետիկայի, եթերային յուղերի, դեղորաքի, ինչպես նաև մուրաբայի և ջեմի պատրաստման համար:

Դամասկոսի շուկաներում առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում վարդի ծաղիկներով թեյը, որն, ինչպես պնդում են վաճառողները, բարերար ներգործություն է ունենում շնչառական համակարգի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ միայն Մարախ գյուղում սեզոնին հավաքում են շուրջ 60-70 տոննա ծաղիկ: Արտադրանքն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Ծաղկման սեզոնն սկսվում է մայիսին, ամեն տարի անցկացվում է Դամասկոսյան վարդի փառատոն: Վարդի ծաղիկների վերամշակմամբ զբաղված արտադրողներն իրենց արտադրանքը տարածում են «Դամասկոսյան վարդ. ոսկուց թանկ և նավթից հարատև» կարգախոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ