fbpx
Իրավական

Դանակահարել են ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին

Arman Antonyan

Օգոստոսի 1-ի գիշերը դիմակավորված անձինք ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, ու նրան դաժան ծեծի են ենթարկել, իսկ հետո դանակահարել։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը:

Նա նշել է, որ Անտոնյանի վիճակը ծայահեղ ծանր է։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին», – գրել է Անտոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ