fbpx
Իրավական

Դանակահարություն Ակնալիճ գյուղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Բաժնից բուժհաստատություն և Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաև Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը։

Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ