Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին պաշտպան, բրազիլացի Դանի Ալվեսը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում դիմել է նախկին ակումբակից, փարիզյան թիմի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղի ավելացված ժամանակում ձեռքով հարվածել էր «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին և ստացել կարմիր քարտ։ Խաղից հետո Նեյմարը հայտնել էր, որ Ալվարո Գոնսալեսը ռասիստական բնույթի վիրավորանք է թույլ տվել։
«Սպորտում մենք պետք է ներշնչանքի աղբյուր լինենք մարդկանց համար, փոխենք նրանց կյանքը։ Ատելություն կամ ռասիզմ դրսևորող մարդկանց համար տեղ չկա սպորտում։
Թույլ մի տուր չարությանը կուրացնել քեզ, եղբայր։ Տարածիր ջերմություն և բարություն, որոնք կան քո հոգում։ Սերը ատելության դեմ պայքարելու միակ միջոցն է։ Սիրում եմ քեզ, իմ եղբայր»,- ասված է Դանի Ալվեսի գրառման մեջ։
https://www.instagram.com/p/CFGkn9Rny1W/?utm_source=ig_embed
