Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով: Անհապաղ արձագանքը կկենտրոնանա ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության և խնամքի կազմակերպման վրա:
«Հազարավոր մարդիկ այս օրերին լքում են Լեռնային Ղարաբաղը և հետևաբար, օգնության կարիքը զգալիորեն մեծանում է: Անհրաժեշտ է ինչպես անհապաղ օգնություն՝ ապաստանի և շտապ օգնության տեսքով, այնպես էլ հոգեսոցիալական աջակցություն: Այդ իսկ պատճառով Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը կարևոր է»,- ասել է Դանիայի Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Անդերս Լադեկարլը։
Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում բոլորն ազդված են այս օրերին և ժամերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող բազմաթիվ հայերի իրավիճակից և անորոշ ապագայից: