fbpx
Աշխարհ

20:00 13/8/2019

Դանիան միացել է Գրենլանդիայում հրդեհների մարմանը

Դանիայի պաշտպանության նախարարությունը միացել է Գրենլանդիայում հրդեհների մարմանը։

Երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների և տեխնիկա՝ բնական հրդեհների մարման համար: Այս մասին ասված է Դանիայի պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 13-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Առաջնահերթ խնդիրը հրդեհի տարածքը սահմանափակելն է, թույլ չտալ այն տարածվի դրա սահմաններից ավելի հեռու և ի վերջո մարել կրակը»,- ասված է տեքստում:

Եթե չհաջողվի դա անել, ապա, փորձագետների գնահատումներով՝ հրդեհը կարող է շարունակվել ամիսներ կամ նույնիսկ տարի և լուրջ հետևանքներ ունենալ կղզու բնակիչների, դրա բուսական և կենդանական աշխարհի համար:

Գրենլանդիայում հրդեհը բռնկել է ամռան սկզբին: Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները գտնվել են մշտական շփման մեջ, և այժմ Գրենլանդիայի իքնակառավարումը դիմել է Արտակարգ իրավիճակների վարչության օգնությանը: Ենթադրվում է, որ գործողությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում:

Վերեվ