fbpx
Աշխարհ

Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական կտա

Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյերսգորը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հունիսի 5-ի ընտրություններում կուսակցության և աջ ցենտրիստական դաշինքի պարտությունից հետո պաշտոնից հեռանում է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Կյերսգորը գրել է. «Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեց՝ կլինե՞մ արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի. իշխանությունը փոխվել է»:

Նշվում է, որ Կյերսգորի հրաժարականը սպասելի էր: Խոսնակի պաշտոնը կզբաղեցնի առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ