Աշխարհ

Դանիայում անվճար հիպոթեքային վարկեր են տրամադրվում

Դանիական Nordea Bank-ը սկսել է վարկեր տրամադրել 20 տարի ժամկետով` զրոյական տոկոսադրույքով: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այսպիսի պայմաններով երկրի պատմության մեջ սա բանկային առաջին արտադրանքն է:

Ըստ հրապարակաման՝ հիփոթեքային նոր ծրագրի գործարկումը շարունակում է երկրում առկա միտումը։ Օգոստոսի սկզբին դանիական մեկ այլ բանկ ՝ Jyske Bank-ը, հայտարարեց 10-ամյա հիպոթեքային վարկ՝ բացասական տոկոսադրույքով (տարեկան -0,5%): Այս պայմաններում վարկառուները վարկից տոկոսներ վճարելու փոխարեն կստանան բանկից գումարներ:

 

Բացի այդ, երկիրը արդեն ունի հիփոթեքային ծրագիր՝ 30-ամյա մարման ժամկետով՝ տարեկան 0,5 տոկոս դրույքով: «Անհարմար է մտածել, որ կան ներդրողներ, որոնք պատրաստ են 30 տարի վարկեր տրամադրել տարեկան ընդամենը 0,5 տոկոս ստանալու դիմաց», – մեկնաբանում է Nordea-ի ավագ վերլուծաբան Լիզ Նյութֆտ Բերգմանը՝ նկարագրելով իրավիճակը տեղական զարգացման շուկայում որպես «համարյա սարսափելի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ