Ապրիլի վերջին Դանիայում հավաքել և վաճառել են այս տարվա օրգանական կարտոֆիլի առաջին բերքը: Այն աճեցրել են Սամսա կղզու մի քանի ֆերմերային տնտեսություններ:
Նոր բերքը գնել է ընկերությունների խումբը, որին պատկանում են դանիական սուպերմարկետների և մթերային բուտիկների մի քանի ցանցեր, ընդ որում 24 կգ բերքի համար նրանք վճարել են 4.8 հազար եվրոյից մի փոքր ավել, այսինքն մեկ կգ-ի համար մոտավորապես 200 եվրո:
Նոր կարտոֆիլը կվաճառվի էլիտար մթերային բուտիկներում, որոնք այս տարի հավակնում են Frugt- og Grøntprisen մրգերի և բանջարեղենի լավագույն խանութնների ազգային մրցանակին:
Կարտոֆիլի նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ այն աճեցնելն ավելի դժվար էր, քան սովորականը:
Կարտոֆիլը հողի մեջ ցանել են մարտի սկզբին, իսկ անհրաժեշտ ջերմաստիճանի հասնելու համար, օգտագործել են ջերմոցների համար նախատեսված հատուկ ծածկույթ: Բացի այդ կարտոֆիլը ջրել են հատուկ տաքացված սննդարար լուծույթով՝ որպեսզի հողը չսառչի, իսկ կարտոֆիլն ավելի լավ յուրացնի օգտակար նյութերը:
Ընդ որում օգտագործվել են միայն բնական պարարտանյութեր և ոչ մի պեստիցիդ:
Դանիան առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում օրգանական մթերքներով. նրանց բաժին է ընկնում բոլոր մթերքների գրեթե 10 տոկոսը, որոնք գնում են դանիացիները: