fbpx
Երևան

Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է առավելագույն արագության կրճատման առաջարկին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ:

Իհարկե կարելի է երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 15 կմ/ժ և հավանաբար այլևս երբեք ճանապարհներին զոհեր չեն լինի:

Բայց 21-րդ դարում հարցերը լուծվում են հետազատություններով: Եվ դրանցով հիմնավորված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունի 3 բաղադրիչ՝
1. Երթևեկության գիտակից և բանիմաց մասնակիցներ,
2. Անվտանգ տրանսպորտային միջոցներ,
3. Անվտանգ ենթակառուցվածքներ:

Հայաստանում մարդիկ վարում են չամրակապված ուղևորներով, առջևի կողային մգեցված ապակիներով, չափից վերև նայող լուսարձակներով, «լեվի» արգելակման կոճղակներով, չերևացող գծանշումներով ու լուսացույցերով, «գնված» վարորդականներով և այլն:

Այդ հանգամանքներն են սպանում մարդկանց ճանապարհներին և ոչ արագության սահմանափակման 50 կամ 60 կմ/ժ լինելը:

Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին, ի դեմս, օրինակ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդին»:

https://www.facebook.com/danioanis/posts/10218232629944240

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ