fbpx
Սպորտ

13:24 14/5/2019

Դանիելե դե Ռոսին կլքի Ռոման

Դանիելե դե Ռոսի կլքի «Ռոման» մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի «Թվիթերի» Էջը:

35-ամյա խաղացողը չի պատրաստվում ավարտվել կարիերան ու ելույթները կշարունակի այլ ակումբում:

Դե Ռոսիի համար «Ռոմաի» խաղաշապիկով վերջին հանդիպումը կլինի «Պարմայի» հետ:

Նշենք, որ Դե Ռոսին «Ռոմայի» գույները պաշտպանել է ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: 17 տարիների ընթացքում նա դարձել է Իտալիայի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ էլ դարձել է սուպերգավաթակիր:

Վերեվ