fbpx
Սպորտ

Հայաստան-Ռումինիա խաղը կսպասարկի Դանիելե Օրսատոն

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Ռումինիայի ու Հայաստանի ազգային հավաքականները։

Խաղը սպասարկելու են Իտալիայից ժամանած մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Դանիելե Օրսատոն է։ Նրան եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին, իսկ 4-րդ պաշտոնյան Լուկա Պայրետոն է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հանդիպման VAR մրցավարը Մաուրիցիո Մարիանին է, ում կօգնի Ջիակոմո Պագանեսին։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին այս պահին ունի 12 միավոր ու կիսում է 2-րդ տեղը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, ով լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն է։

Ռումինիա-Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ