Սպորտ

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դարձել են Բունդեսլիգայի չեմպիոն

Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն։

Հայտնենք, որ մրցաշարը անցկացվել է սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում:

Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ