ԲՏԱ նորանշանակ ղեկավար Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պաշտնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:
«Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում», – գրել է Չոբանյանը։
Նա նշել է, որ սիրով և հավատով է վերադառնում իր հարազատ ոլորտ։
«Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը», – եզրափակել է խոսքը նախարարը։