Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Տարիներ շարունակ պնդել եմ, որ արտասահմանյան պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց պետք է տանել ոչ միայն Ցեղասպանության հուշահամալիր, այլ նաև «Եռաբլուր»։ Ուրախ կլինեմ, եթե «Եռաբլուրի» այցելությունը դառնա պետական արարողակարգի բաղադրիչ՝ այնպես, ինչպես Ադրբեջանցիների համար դարձել է Շախիդների ծառուղի պարտադիր այցելությունը։ Իրենք ներկայացնում են Արցախյան պատերազմը՝ իրենց հարմար տեսանկյունից։ Աշխարհին թելադրում են իրենց պատմությունն ու օրակարգը։ Մենք էլ պետք է թելադրենք մեր օրակարգը` ներկայացնելով մեր դիրքորոշումը և իրական պատմությունը։
Հարգելի իշխանություններ, դարձրեք «Եռաբլուր» այցելությունը պետական արարողակարգի բաղկացուցիչ մաս։ Դա կլինի Արցախի պատմության լուսաբանման լավագույն նախադրյալ»։
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157560314795421